ՈՒրբաթ, 20.04.2018, 18.45
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 1
Անդամներ. 1
arevinfo
Главная » 2018 » Ապրիլ » 7 » Տասը արտահայտություն, որոնք չպետք է ասել ամուսնուն
23.06
Տասը արտահայտություն, որոնք չպետք է ասել ամուսնուն


«Դու իմ արեւն ես»

 

Ճիշտ է, այս խոսքերը բավականին անմեղ ու միամիտ են թվում, սակայն դրանք շատ նուրբ ու կանացի են եւ ոչ դուրեկան տղամարդկանց համար։

«Ես ամեն ինչ ինքս կանեմ»

Ձեր ամուսնուն կամ սիրած տղամարդուն անպատասխանատու էակ մի դարձրեք։ Իհարկե, կանայք ամեն ինչ էլ կարող են ինքնուրույն անել, բայց պետք է որոշ հարցերում դիմել տղամարդու օգնությանը, որպեսզի նա հասկանա, որ դուք իր կարիքն ունեք, եւ նա պատասխանատու է ձեզ համար։

«Ո՞ւր են քո փողերը»

Կարեւոր չէ, թե ինչով է զբաղվում ձեր ամուսինը, կինը չպետք է հետաքրքրվի, թե ինչու եւ որքան գումար է նա ծախսել։ Սա իսկապես բարկացնում է նրանց։

«Ո՞ւր էիր կորել»

Եթե տղամարդը ցանկանում է պատմել, թե ինչպես է անցկացրել իր օրը, նա անպայման կասի ձեզ։ Հետեւաբար, «Ո՞ւր ես», «Ո՞ւր էիր կորել», «Մի՞թե ժողովը մինչեւ 23։00-ն է տեւում» եւ այլն անօգուտ հարցադրումներ են։

«Դու չես ուզում հասկանալ ինձ»

Երբեմն նույնիսկ կանայք չեն կարողանում իրենց հասկանալ... Եթե ինքներդ ձեզ չեք հասկանում, ուրեմն պետք չէ ակնկալել, որ զուգընկերը կկռահի ձեր միտքն ու ցանկությունները։

«Դու համբուրվել, գրկախառնվել չգիտես»

Տղամարդու համար ցանկացած նվաստացուցիչ խոսք կարող է հարաբերությունների վերջակետի պատճառ դառնալ։ Երբ կինը ասում է՝ «Դու համբուրվել, գրկախառնվել կամ սիրով զբաղվել չգիտես» վաղ թե ուշ կորցնելու է իր ընտրյալին։

«Սիրելիս, դու ինձ սիրու՞մ ես»

Երբ տղամարդն իսկապես սիրում է կնոջը, նա իր վերաբերմունքով ցույց է տալիս դա։ Պետք չէ ամեն անգամ հարցնել՝ «դու ինձ սիրու՞մ ես»։ Հիշեք, ցանկացած դեպքում տղամարդը ասելու «այո»՝ չնայած երբեմն ոչ անկեղծ։

«Դու չես կարող դա անել»

«Դու չես կարող դա անել» խոսքերը ավելի վատ հետեւանք կարող են առաջացնել, քան «Դու չգիտես, թե ինչ է պետք անել»։ Առաջին հայացքից այս խոսքերն, ասես, մարտահրավեր լինեն, բայց  նա երբեք չի մոռանա դրանք։

 «Իսկ ինչի մասին էիր մտածում»

Բավականին միամիտ հարց, սակայն այն հուշում է տղամարդուն, որ նա ունակ չէ ճիշտ որոշումներ կայացնել։ Մի նվաստացրեք ձեր զուգընկերոջը։

«Դու տղամարդ չես»

Սա վերջնականապես կսպանի տղամարդուն։ Լավագույն դեպքում տղամարդիկ պարզապես կհավաքեն իրենց ճամպրուկները եւ կհեռանան։ Այս պարագայում անհանդուրժող տղամարդն անգամ կարող է ձեռք բարձրացնել կնոջ վրա։


 

 

 

 

Նյութի աղբյուրը` news.am

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ | Просмотров: 317 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика