ՈՒրբաթ, 20.04.2018, 18.43
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Главная » 2018 » Ապրիլ » 1 » ՄԱՐՄՆԻ ԽԱԼԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՍ 2
21.32
ՄԱՐՄՆԻ ԽԱԼԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՍ 2

Ձեռնաթաթի խալը այն կրողին երջանկություն, հարստություն, մասնագիտական մեծ հաջողություններ է խոստանում:

Արմունկի խալը վկայում է մարդու չափից դուրս զգայուն լինելու մասին: Այսպիսի մարդիկ հաճախ են հայտնվում անհարմար իրավիճակներում, ցանկացած ձեռքբերում նրանց մեծ դժվարությամբ է տրվում:

Ազդրերի խալը բնորոշ է շուտ գրգռվող մարդկանց, որոնց կարող է հավասարակշռությունից հանել շատ բարձր երաժշտությունը, վառ լույսը կամ մարդկանց հոծ բազմությունը: Նրանք դժվարությամբ են կենտրոնանում գլխավորի վրա, անդադար շեղվում են աննշան մանրուքների վրա: Նրանք կարող են իրենց կյանքն ավելի թեթև ու հաճելի դարձնել, եթե ճիշտ ժամանակին հանգստանան, փորձեն թուլանալ, մխիթարությունը չփնտրեն ալկոհոլի մեջ:

Ազդրի հետևի մասի խալը մարդուն օժտում է կանխագուշակելու հատկությամբ, հզոր ինտուիցիայով:

Ծնկների խալերը բնորոշ են անհամբեր մարդկանց, նրանց համար սպասումը հավասարազոր է մահվան: Այս մարդիկ մշտապես շտապում են, նույնիսկ զբոսնելիս, կարդալիս կարող են թերթեր բաց թողնել ավարտին շուտ հասնելու համար, գործի անեցնելիս արդեն տեսնում են դրա ավարտը, աչքից բաց թողնելով խնդրի լուծման բուն ընթացքը, տանել չեն կարողանում ձգձգումներն ու հերթերը: Այսպիսի մարդիկ պետք է լուրջ աշխատեն իրենց վրա: Նրանց կողքին պետք է ուշադիր, համբերատար, լրջախոհ մարդ լինի, այս դեպքում նրանց հաջողությունն ապահովված կլինի:

Սրունքներին խալեր ունենում են նպատակասլավ մարդիկ, ովքեր մշտապես ձգտում են բարձունքների, ընդ որում՝ ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով: Այս մարդկանց շրջանում շատ են մարզիկները, լեռնագնացները, կրկեսի արտիստները:

Ոտնաթաթի խալը բնորոշ է անկախ, աշխատասեր մարդկանց: Նրանք ակտիվ են, համառ են նպատակներին հասնելու ճանապարհին: Այսպիսի կանայք սովորաբար գրավիչ արտաքին ունեն, ցանկալի են, առաջին հայացքից կարող են անմատչելի թվալ: Կյանքի ընթացքում նման խալերի առաջացումը ցույց է տալիս, որ այդ հատկանիշները կինը անձնական ջանքերի շնորհիվ է ձեռք բերել: Եթե խալը աջ ոտնաթաթի վրա է, ապա նման անձնավորությունը դրական ազդեցություն կունենա կողակցի վրա, նրան հաջող ամուսնություն է սպասվում: Նրա ամուսնու մասնագիտական հաջողությունները շատ հնարավոր է, որ իր ջանքերի արդյունքը լինեն:

Ոտքի մատների խալը կարող է վկայել այն կրողի անհավասարակշիռ հոգեկանի, կասկածամտության մասին: Եթե այս հատկանիշի դեմ չպայքարեն, այն կարող է կպչուն մտքերի վերաճել:

Ներբանի խալերը հատուկ նշանակություն ունեն և կարող են ազդեցություն ունենալ նաև առողջության վրա: Այսպես կրունկի խալերը վկայում են մարդու կենսունակության մասին: Զանազան հիվանդությունների մասին կարող են վկայել ներբանի փափուկ հատվածներում տեղավորված խալերը, օրինակ՝ ներբանի միջին հատվածում, մատների վրա կամ մատների արանքում: Օրինակ̀ներբանի կենտրոնում խալը վկայում է ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրների մասին, ներբանի արտաքին անկյունում խալը՝ սիրտ-անոթային խնդիրների մասին: Բթամատի և նրա կողքի մատի մեջտեղում ընկած խալըհուշում է, որ այն կրողը պետք է հատուկ ուշադրություն դարձնի տեսողությանը, երկրորդ և երրորդ մատների միջև ընկած խալը թույլ իմունային համակարգի նշան է, նաև վկայում է վերին շնչառական ուղիների խնդիրների մասին, երրորդ ու չորրորդ մատների միջև խալ ունեցողները պետք է հատուկ ուշադրություն հատկացնեն լսողական օրգաններին: Նշված հիվանդությունների բուժման հետ մեկտեղ այս խալերը սովորաբար անհետանում են:


Նյութի աղբյուրը`    astxagushak.net  

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ | Просмотров: 160 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика