ՈՒրբաթ, 20.04.2018, 18.43
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Главная » 2018 » Ապրիլ » 1 » ՄԱՐՄՆԻ ԽԱԼԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՍ 1
21.30
ՄԱՐՄՆԻ ԽԱԼԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՍ 1


Տղամարդկանց վզի խալերը խոսում են անհավասարակշիռ բնավորության, երբեմն թույլ կամքի մասին: Նրանց տրամադրությունը փոփոխական է, որի վրա կարող է ազդել ամեն մանրուք, նույնիսկ՝ եղանակը: Այս տղամարդկանց դժվար է իրագործել մտավոր կամ ստեղծագործական պլանները, քանի որ նրանցից հաճախ առաջ են անցնում ավելի հաջողակ մրցակիցները: Կանանց վզի խալըօժտում է կենսական սկզբունքների ու ճաշակի փոփոխականությամբ: Նրանք անկեղծ են, նուրբ, սիրառատ, ամեն ինչի վերաբերյալ ունեն սեփական կարծիքը: Այսպիսի կանայք հաճախ կրկնում են իրենց մայրերի ճակատագիրը:

Ուսերի խալերը հանդիպում են մարդկանց մոտ, որոնց կյանքում հաջողությունն է միշտ ուղեկից լինում: Սակայն ձախ ուսի խալը կարող է զգուշացում լինել ֆինանսական դժվարությունների մասին: Որոշ կրոններում ուսերի  խալերը ճակատագրական նշան են համարվել ու խորհրդանշել են մարդու ուսերին ընկած ու ժամանակին չլուծված, սերնդից սերունդ փոխանցված խնդիրների բեռը: Այս մարդու վճռականությունն ու ընտրությունը կարող է ազդել իր երեխաների, թոռների ճակատագրի վրա: Սովորաբար ուսին խալ ունեցող մարդիկ ուժեղ անձնավորություններ են, սակայն հաճախ նրանց պակասում է վճռականությունը իրագործելու այն, ինչ ուրիշների մոտ հեշտությամբ է ստացվում: Նրանք հաճախ համառ են, իրենք էլ տառապում են բնավորության մեջ ճկունության պակասից, սակայն ունակ չեն փոխելու իրենք իրենց:

Մեջքի վերևի հատվածի խալերը բնորոշ են մարդկանց, ովքեր մեծ պահանջներ են ներկայացնում իրենց ու շրջապատին: Նրանք հաճախ տարված են առողջ ապրելակերպով, չնայած որ կարող են թույլ առողջություն ունենալ: Հաճախ նման խալերը վկայում են բրոնխների հետ կապված խնդիրների մասին: Կանանց  մեջքի խալերը ցույց են տալիս կասկածամտություն ու մշտական նյարդային գրգռվածություն: Մարմնի այս հատվածում խալ ունեցող մարդիկ հուսալի են, խելացի, լավ մասնագետներ են իրենց ոլորտում, հաճախ օժտված են զանազան տաղանդներով:


Կրծքի խալը կյանքում անկումների ու վերելքների նշան է: Այսպիսի մարդիկ հակված են ծայրահեղությունից ծայրահեղություն նետվելուն: Ձախ կրծքին խալը մեծահոգության ու բնավորության թեթևամտության նշան է: Կնոջ  ձախ կրծքի խալը կարող է անհաջող անձնական կյանքի նշան լինել: Աջ կրծքի խալը կայունության, հավատարմության նշան է, այսպիսի կանայք լավ մայրեր են լինում: Տղամարդկանց մոտ այս նշանը խոսում է ինքնամոռաց, ամենակուլ սիրո ունակության մասին:

Կրծքի տակի խալը կնոջ մոտ կարող է վկայել այն կրողի խորամանկության, երբեմն նաև նենգության մասին: Ձախ կրծքի տակի խալը կարող է սիրային ինտրիգների, անհավատարմության, երբեմն նույնիսկ դաժանության նշան լինել: Աջ կրծքի տակ խալը գործնական խառնվածքի նշան է: Այսպիսի կանայք կարող են հեշտությամբ առաջ անցնել մրցակիցներից ու լավ կարիերա անել, շատ բանի հասնել մասնագիտության մեջ: Տղամարդկանց մոտ կրծքի տակ խալը լավ նշան է և խոսում է արժանապատվության, ինքնազոհաբերման ունակության մասին:

Գոտկատեղի խալերը վկայում են կնոջ մեծ սերունդ թողնելու ունակության մասին: Այսպիսի խալերը հաճախ նաև խոսում են այն մասին, որ մարդը դժվարությամբ է կառավարում իրեն ու իր ցանկությունները, հաճախ է վիճում: Տղամարդկանց մոտ սա կարող է վախկոտության ու էգոիզմի նշան լինել:

Փորին խալը բնորոշ է սեփական կրքերից ու ցանկություններից կախված մարդկանց: Դա կարող է դրսևորվել շատակերության, ալկոհոլը չարաշահելու կամ մարմնական հաճույքներին տրվելու ձևով: Փորի ձախ կողմում խալ հաճախ հանդիպում է զուգընկերներին հաճախ փոխող մարդկանց մոտ, իսկ որովայնի կենտրոնական մասում խալը վկայում է այն մասին, որ տվյալ մարդն ունակ է շատ բանի հասնել սեփական աշխատանքի շնորհիվ:


Նյութի աղբյուրը`    astxagushak.net  

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ | Просмотров: 253 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика