ՈՒրբաթ, 20.04.2018, 18.51
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 2
Անդամներ. 1
arevinfo

Главная » ԼՈՒՐԵՐ


Առավոտյան ցուցարարները հասել են Ֆրանսիայի հրապարակ և փակել է Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ խաչմերուկը։ Այնուհետև նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլեցին դեպի Ազգային ժողով, հետո՝ Բաղրամյան 26։ Հատկանշական է, որ նրանց ճանապարհը ոչ մի ոստիկան չփակեց։ Այժմ նրանք բաղրամյան 26-ի դիմաց են։  



Նյութի աղբյուրը`    http://blognews.am/

Կատեգորիա: ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 149 | Ավելացրեց: arevinfo | Ամսաթիվ: 18.04.2018 | Մեկնաբանություններ (0)


2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13-ին, Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքի որոշ մասնակիցներ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում կառավարական շենքեր, պետական մարմիններ և այլ գերատեսչություններ շրջափակելու և պահելու ընթացքում կտրող-ծակող գործիքներով վնասել են փողոցում կայանված քաղաքացիների և հանրային ծառայողների ավտոմեքենաների անվադողերը, վնասել ավտոմեքենաները, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշները: Այդ մասին ասվումէ ոստիկանության հայտարարության մեջ։

«Նշված փաստը ակնհայտ վկայությունն է նաև նրա, որ հավաքի որոշ մասնակիցների մոտ առկա են կտրող-ծակող գործիքներ, ինչն ակնհայտորեն հակասում է հավաքի կազմակերպիչների այն հրապարակային հավաստիացումներին, թե հավաքը խաղաղ է և ընթանում է առանց բռնության և այլ իրավախախտումների:

Ավելին, ձեռբերված օբյեկտիվ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 891 | Ավելացրեց: arevinfo | Ամսաթիվ: 18.04.2018 | Մեկնաբանություններ (0)


Բացառիկ իրավիճակ Երևանի փողոցներում: Որոշել եմ ոչ մի գնահատական չտալ մինչև գործընթացի ավարտը, բայց էս մեկը չեմ կարող չարձանագրել։ 
Երևանում վերջապես իշխանությունների կողմից հաղթահարվեց Բաղրամյանը փակ պահելու բարդույթը։ Իսկ դրա արդյունքում հերթական ու շատ լրջագույն քաղաքական ՄԻՖ-ն է փշուր փշուր լինում։ 
Կեցցե՛ իր սահմանադրական իրավունքն իրականացնող ՀՀ քաղաքացին։
Հ.Գ. Իսկ, թե ինչ քաղաքական արդյունք կտա, բոլոր ժամանակների ընդդիմադիրների կողմից, այդքան բաղձալի շենքի շրջափակումը կտեսնենք հաջորդիվ։


Նյութի աղբյուրը`  http://blognews.am

Կատեգորիա: ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 65 | Ավելացրեց: arevinfo | Ամսաթիվ: 18.04.2018 | Մեկնաբանություններ (0)


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Տեղեկացնում ենք, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի ապրիլի 8-ին Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Իտալիայի փողոցով դեպի Վ.Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, 2-րդ գոտիով՝ ուղիղ, 3-րդ գոտիով՝ դեպի ձախ: 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 79 | Ավելացրեց: arevinfo | Ամսաթիվ: 07.04.2018 | Մեկնաբանություններ (0)


Երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի: Մինչդեռ օրերն ու իրադարձությունները մոռացվելու հատկություն ունեն, մի օր չենք լինի և մենք՝ մեզ հետ տանելով մեր հիշողությունները, բայց Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանի այգիներում տեղադրված արձանը հավերժ կմնա սերունդներին: 
Նարեկացու բրոնզաձույլ արձանը Հայաստանի մի մասնիկն է Սուրբ աթոռում: Արձանի վրա պատկերված է աստվածային գիրքը՝ «Նարեկը»: Արձանի դիմացի մասում հրեշտակն ու նռնենին է, ետնամասում՝ կտուցով խաղաղություն բերող աղավնին` Նարեկացու աղավնին: Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, ցանկացել է, որ Նարեկացու արձանը կամուրջ դառնա երկնքի ու երկրի միջև և փայլուն կերպով իրականացրել է գաղափարը: Արձանը բացելն ու այն աշխարհին ներկայացնելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 77 | Ավելացրեց: arevinfo | Ամսաթիվ: 06.04.2018 | Մեկնաբանություններ (0)


Երևանում 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:
Ինքնասպանությունների մեծ մասն իրականացվել է Կիևյան կամրջից: Դավիթաշենի կամուրջը հա՛մ ավելի բարձր է, հա՛մ ավելի հեշտ է անցնել հակառակ կողմը: Էդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ այդ ծայրահեղ քայլին գնացել հենց Կիևյան կամրջից: Կարծում եմ՝ միտքն իրագործելուն նպաստել է նաև միջավայրի մռայլությունը: Կիևյան կամրջի ճաղերը չնայած գեղեցիկ են, բայց ներկված են մուգ, մռայլ գույնով՝ հակառակ Դավիթաշենի գազարագույնի: Գուցե ավելի բազմերանգ դարձնելով, կամրջին պոզիտիվ ու ժպտացող երեխեքի նկարներ փակցնելով հնարավոր լինի վերջին պահին հետ պահել մարդուն: Իսկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 99 | Ավելացրեց: arevinfo | Ամսաթիվ: 05.04.2018 | Մեկնաբանություններ (0)


Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտում վարորդը փորձել է վրաերթի ենթարկել զինվորականների խմբին, որը դուրս էր եկել առավոտյան վազքի: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վարս Ալիեր Է Ռիսե կոմունայում՝ զորանոցի մոտակայքում:

France Info պորտալի հաղորդմամբ՝ դեռևս տեղեկություններ չկան՝ արդյոք տեղի ունեցածն ահաբեկչություն էր:

BFMTV-ի տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ավտոմեքենայի վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից:


Նյութի աղբյուրը`   tert.am

Կատեգորիա: ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 54 | Ավելացրեց: arevinfo | Ամսաթիվ: 29.03.2018 | Մեկնաբանություններ (0)


Սանկտ Պետերբուրգի հնագույն ունիվերմագներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տարհանվել է 60 աշխատակից. տուժածներ չկան: Այդ մասին դեպքի վայրից «РИА Новости»-ին տեղեկացրել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր Բոլշայա Կոնյուշեննայա փողոցի 21Ա հասցեում գտնվող «ԴԼՏ» ունիվերմագում (Լենինգրադյան առևտրի տուն) 20 քմ մակերեսով տարածքում բռնկված հրդեհի մասին: Հրդեհը շուտով մարվել է:

Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, հրդեհման պահին ունիվերմագը փակ է եղել, շենքում գտնվել է միայն անձնակազմը:

Նշվում է, որ «ԴԼՏ»-ն բացվել է 1927 թվականին: 1935 թվակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 107 | Ավելացրեց: arevinfo | Ամսաթիվ: 29.03.2018 | Մեկնաբանություններ (0)


Apple-ն աշխատում է սեփական MicroLED դիսփլեյի դիզայնի և արտադրության ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ ամերիկյան ընկերությունն արդեն գաղտնի գործարանում փոքր քանակությամբ էկրաններ է թողարկել։ Bloomberg-ը գրում է, որ Apple-ը զգալի ներդրումներ է արել էկրանների արտադրության հարցում։

Apple-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։


 

 

 

 

Նյութի աղբյուրը`  blognews.am

Կատեգորիա: ԼՈՒՐԵՐ | Դիտումներ: 38 | Ավելացրեց: arevinfo | Ամսաթիվ: 19.03.2018 | Մեկնաբանություններ (0)

Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика