ՈՒրբաթ, 20.04.2018, 10.42
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Главная » 2018 » Մարտ » 31 » Կարևոր խորհուրդներ, թե հրդեհի և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ պատուհանից ցատկելիս ինչպես փրկվել և անվնաս վայրէջք կատարել
18.49
Կարևոր խորհուրդներ, թե հրդեհի և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ պատուհանից ցատկելիս ինչպես փրկվել և անվնաս վայրէջք կատարել


Ի՞նչ բարձրությունից ընկնելը կարող է լուրջ վնասներ կամ մահ պատճառել։ Մի հարց, որի պատասխանը միանշանակ չէ․ մարդիկ կան, որ 15 սմ բարձրություն ունեցող աստիճանից ընկելն ու մահացել են, մինչդեռ պատմության ընթացքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ բարձրահարկ շենքերի անգամ 8-9-րդ հարկերից են ընկել, սակայն ողջ են մնացել։

Երբեմն հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ուղղակի ստիպված ես ցատկել պատուհանից․ օրինակ՝ ի՞նչ անել, եթե հրդեհ է և այլ ելք չունես՝ բացի դուրս ցատկելուց։ Հենց այդ պատճառով այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն հնարավորինս անվնաս վայրէջք կատարել գետնին։

Պատուհանից ցատկելու ընթացքում փորձեք բռնվել ցանկացած առարկայից՝ պատուհանագոգից, կախված պարանից․․․ Այդպես կդանդաղեցնեք ձեր ընկնելու արագությունը և ավելի թեթև կհարվածեք գետնին։ Ցատկելուց առաջ ուսումնասիրեք, թե ինչ կա ներքևում։ Եթե որևէ մասում գետնից բարձր հարթակ եք տեսնում, օրինակ՝ տանիք, ապա ցատկեք այդ հարթակի վրա։



Միգուցե դժվար լինի, բայց փորձեք թուլացնել մկանները և ոչ մի դեպքում չձգեք դրանք։ Երեխաներն ու ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ ավելի հավանական է, որ բարձր տեղից ցատկելիս կփրկվեն, քանի որ իրենք առավել դանդաղ են արձագանքում շրջապատում կատարվող իրադարձություններին, իսկ մկաններն ավելի թուլացած են։ 



Թեթև ծալեք ծնկները, բայց ոչ շատ, իսկ ոտքերը պահեք միմյանց մոտ։ Այդպես երկու ոտքերը միաժամանակ կդիպչեն հատակին և կիսածալած ծնկները կապահովեն զսպանակի էֆեկտ։ Նաև փորձեք այնպես անել, որպեսզի թաթերով դիպչեք գետնին, որպեսզի հարվածի ուժն ավելի մեղմ լինի։ Ոչ մի դեպքում վայրէջք մի կատարեք ուղիղ, ձիգ կամ բացված ոտքերով, ինչպես նաև մեկ ոտքի վրա՝ կարծելով, որ գոնե մյուս ոտքը չի վնասվի։



Ձեռքերով պահեք գլուխը, քանի որ վայրէջք կատարելիս ամենայն հավանականությամբ կընկնեք գետնին։ Բայց փորձեք այնպես անել, որ կողքի վրա ընկնեք, որպեսզի արմունկներով կարողանաք պաշտպանել գլուխը։

Եթե արդեն բարեհաջող վայրէջք եք կատարել, ապա անշարժ պառկեք գետնին և սպասեք օգնության։


Նյութի աղբյուրը`  http://blognews.am

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ | Просмотров: 85 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика