ՈՒրբաթ, 20.04.2018, 10.29
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Главная » 2018 » Մարտ » 17 » Ինչպես մաքրել թեյնիկը նստվածքից
19.58
Ինչպես մաքրել թեյնիկը նստվածքից


Ծորակի հոսող ջուրը ժամանակի ընթացքում կարծր նստվածք է առաջացնում, որից ապահովագրվել գրեթե հնարավոր չէ նույնիսկ ջուրը նախապես ֆիլտրելու դեպքում: Իհարկե, ֆիլտրը փոքր-ինչ կդանդաղեցնի նստվածքի առաջացման գործընթացը, սակայն վաղ թե ուշ կծագի անխուսափելի հարց. ինչպե՞ս մաքրել թեյնիկը նստվածքից:

Եթե չմաքրենք թեյնիկը, նրանում եռացված ջուրը տհաճ համ կունենա: Այսօր կենցաղային քիմիա վաճառող խանութներում դժվար չէ հատուկ միջոցներ գնելը, որոնց փաթեթավորման վրա նշված է, թե ի՞նչ և ինչպե՞ս պետք է ազատվել անցանկալի նստվածքից: Սակայն այս հարցը կարելի է լուծել նաև ժամանակի ընթացքում փորձված, անվտանգ ժողովրդական միջոցներով։

Ինչով կարելի է թեյնիկը մաքրել

  1. Կիտրոնաթթվով: Թեյնիկի 2/3-ը ջուր ենք լցնում, ավելացնում կիտրոնի աղը՝ 1 լ ջրին 1 ճ/գդ հաշվարկով: Եռացնում ենք մոտ 5 րոպե: Հետո կարելի է թեյնիկն այդ լուծույթով թողնել ողջ գիշեր, իսկ առավոտյան լավ լվանալ, մեջը մաքուր ջուր եռացնել ու թափել: Կարելի է նաև ստուգել, թե որքանով է թեյնիկը մաքրվել: Եթե լավ չի մաքրվել, կարելի է գործընթացը կրկնել:
  2. Քացախով: Կիտրոնի աղի փոխարեն կարելի է օգտագործել 100 մլ 9% քացախ՝ 2-2.5 լ ծավալով թեյնիկի համար: Լուծույթը կարելի է եռացնել 15-20 րոպե, մինչև թեյնիկի պատերը լիովին մաքրվեն: Եռացնելուց հետո լուծույթը թափում ենք, թեյնիկը լավ ողողում, մաքուր ջուր եռացնում ու թափում:
  3. Գազավորված ըմպելիքներով: Վերջին ժամանակներում որոշ տնտեսուհիներ որպես հականստվածքային նյութ սկսել են օգտագործել «Sprite», «Fanta» և «Coca-Cola» ըմպելիքները: Եվ դա զարմանալի չէ, քանի որ այդ ըմպելիքները կիտրոնաթթու են պարունակում: Թեյնիկի մեջ լցնելուց առաջ թողնում ենք, որ դրանց գազը դուրս գա, հետո լցնում ենք թեյնիկի մեջ (կիսով չափ): Եռացնում ենք 5-10 րոպե, ողջ գիշեր թողնում, իսկ առավոտյան թափում ենք և թեյնիկը լվանում: Նստվածքից հետք չի մնա։

Կարևոր է հիշել. մաքրելու ինչ միջոց էլ որ ընտրեք, դրանից հետո թեյնիկն անպայման պետք է լավ լվանալ, քանի որ դրանց մնացորդները կարող են թունավորում առաջացնել:


 

 

 

Նյութի աղբյուրը` blognews.am

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ | Просмотров: 35 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика