ՈՒրբաթ, 20.04.2018, 18.34
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Главная » 2018 » Ապրիլ » 1 » Ի՞նչ թեմաներով չի կարելի կատակել Սերգեյի հետ և ովքե՞ր են նրա կարծիքով շոու-բիզնեսի ամենահումորով մարդիկ
16.18
Ի՞նչ թեմաներով չի կարելի կատակել Սերգեյի հետ և ովքե՞ր են նրա կարծիքով շոու-բիզնեսի ամենահումորով մարդիկ


«Ապրիլի 1-ին ոչ ոքի չեմ հավատա». Հավանաբար մեզանից յուրաքանչյուրը ասել է այս արտահայտույթունը և կյանքում  գոնե մեկ անգամ, այդուհանդերձ, հայտնվել  «աապրիլմեկյան զոհի» կարգավիճակում կամ անձամբ թակարդ լարել ուրիշների համար:  Այո՛, այսօր ապրիլի 1-ն է ու ամբողջ աշխարհում ընդուված է կատակել ընկերների, կոլեգաների ու ծանոթների հետ: Ցանկացած «չարագործություն» այսօր ունի արդարացում՝ դիմացինին լավ տրամադրություն ու գեղեցիկ ժպիտ պարգևելը:  Օրվա առթիվն օգտագործելով, BlogNews.am-ն  առաջարկում է ծանոթանալ անհավանական բլից հարց ու պատասխանի: Դրական, պոզիտիվ  ու միշտ իր «զոհերի» համար անսպասելի պատմություններ հորինող «Արմքոմեդի»-ի Սերգեյն է ապրիլմեկյան օրը փորձել լցնել հումորով: Ի գիտություն, Սերգեյի համար այլևս  ծիծաղելի  չեն ապարանցիների մասին անեկդոտները:Դ

 

-Սերգե՛յ, դու էլ ես պատկանում այն մարդկանց թվին, ովքեր ապրիլի 1-ին ծանոթների հետ կատակում են՝ թե բա մոռացել ե՞ս կոճկել տաբատիդ կոճակը:

 - ոչ: Ես այդ մարդկանց շարքին չեմ պատկանում:

 -Այսօր ո՞ւմ համար ես ծուղակ նախապատրաստել:

 - ոչ մի ծուղակ: Ես մաքուր մարդ եմ: Մաքուր կյանքով եմ ապրում:

- Քեզ շրջապատում «օյինբազ» մարդ համարո՞ւմ են:

 - Հաճախ է նման բան լինում: Մտնում եմ շրջապատ, շրջապատը նայում է վրաս և ասում «բարև, օյինբազ»: Ես դա ծանր եմ տանում: Ես մաքուր մարդ եմ:

- Ո՞րն է եղել քո ամենատպավորիչ ապրիլի 1-ը ու ինչպե՞ս են քեզ խաբել:                                             Ամենատպավորիչ ապրիլի 1ը դեռ առջևում է:

- Սիրում ես անեկդոտներ և ուրախ պատմություններ պատմել:

- Իմ մարդկային տեսակը այնպիսին է, որ մեկ-մեկ հետաքրքիր պատմություն եմ հիշում և պատմում: Երբեմն նաև անոկդոտ: Ես էդ տղեն եմ:

- Իսկ սրամտությամբ սիրու՞մ ես մրցել ուրիշների հետ, օրինակ՝ Նարեկի:Դ

 - Ես մաքուր մարդ եմ: Բայց սիրում եմ մրցել: Օրինակ` Նարեկի հետ:

- Հաճա՞խ ես ծիծաղում ուրիշների կատակների վրա:

- Իմ ներքին կուլտուրան և դաստիարակությունը թույլ չի տալիս ծիծաղել ուրիշների կատակների վրա:

-Սերգեյի համար դեռ շարունակում են ծիծաղելի թվալ ապարանցիների մասին անեկդոտները:              - ոչ:



-Կան թեմաներ, որոնց շուրջ երբեք չի կարելի կատակել:

- Երբեք չեմ կատակում Հեպատիտ-Բ-ի մասին:

- Իսկ ի՞նչ թեմայի շուրջ քեզ հետ չի կարելի կատակել:

 - Վերջերս քթիս միջնապատն են վիրահատել: Ինձ հետ չի կարելի կատակել միջնապառի մասին:

- Կարողանո՞ւմ ես հումորով դուրս գալ տհաճ իրավիճակից։

 - Ես էնքան մաքուր տղա եմ, որ ցանկացած վիճակից կարող եմ հումորով դուրս գալ:

- Ի՞նչն է ստիպել քեզ, որ վերջին շրջանում լիքթոկ ծիծաղես:

- Արմեն Վարդանյանի մասնակցությամբ տափակ բաթլը:

- Քեզ նյարդայնացնո՞ւմ է ուրիշների բարձր ծիծաղը:

 - Ես էն մարդը չեմ, որին դա կարող է նյարդայնացնել: Ես իմ տեսակով մաքուր մարդ եմ:

-Առանձնացրու հայկական շոու-բիզնեսի ամենահումորով մարդկանցից 3-ին:

 - Հրանտ Թոխատյան, Արման Բարդումյան, Ռոբերտ Մարտիրոսյան:

- Ի՞նչ կարող ես անել 60 ժամ շարունակ:                                                                                                                 - Իմ ճիշտը առաջ տանել:

- Քեզ համարո՞ւմ ես հումորի զգացում ունեցող մարդ։                                                                                   - Ես էդ տղեն եմ:

- Ո՞րն է քո կարծիքով հայկական հեռուստաեթերի ամենահումորային շոուն։                                             - Արմքոմեդի:

-Դու կզարմանա՞ս, եթե պարզվի, որ կան մարդիկ, որոնց շարունակում է դեռ անծանոթ լինել        «Արմ Քոմեդի»-ի Սերգեյը:

- Չեմ զարմանա, բայց կազդվեմ:



Նյութի աղբյուրը`  http://blognews.am

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ | Просмотров: 81 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика