ՈՒրբաթ, 20.04.2018, 18.45
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 1
Անդամներ. 1
arevinfo
Главная » 2018 » Ապրիլ » 7 » Ձեր առողջությունը բարելավելու հինգ միջոց
22.55
Ձեր առողջությունը բարելավելու հինգ միջոց


Սովորեք առողջարար նախաճաշ պատրաստել

Ինչո՞ւ եք ուտելիք պատրաստելը բարդ բան համարում։ Դրա համար պարզապես հմտություն է պետք։

Ամեն առավոտ, 10 րոպե YouTube-ում եւ Google-ում որոնեք հետաքրքիր նախաճաշի բաղադրատոմսեր, իսկ հետո պարզապես հետեւեք հրահանգներին ու պատրաստեք այն։ Օրական 10 րոպե, շաբաթական 7 օր՝ ընդամենը մեկ ժամ պրակտիկա։ Իսկ 3 ամսում դուք իսկական շեֆ խոհարար կդառնաք։ Ու բացի դրանից նոր բաներ կսովորեք  ու առողջարար սնունդ կօգտագործեք։

Մարզանք արեք 

Ձեր մարմինը ձեր ինքնազգացողության լավագույն ցուցանիշն է։

Մարզեք ձեր մարմինը, սովորեք հասկանալ, թե ինչի կարիք ունի այն։ Ուտե՞լ։ Քնե՞լ։ Հանգստանա՞լ։

Շնչառական վարժություններ արեք

Եթե դուք հաճախ եք ունենում բարկության բռնկումներ, այս կետը հենց ձեզ համար է։

Շնչառական վարժությունները թերեւս ամենահասարակ բանն  է, որը դուք կարող եք ուսումնասիրել, բայց արդյունքը հսկայական է։ 10 րոպե կենտրոնացեք բացառապես ձեր շնչառության վրա։ Ուրիշ որեւէ բանի մասին մի մտածեք։ Պարզապես շնչեք 10 րոպե ու դուք ձեզ հանգիստ ու կենտրոնացած կզգաք։

Մարզեք ստեղծագործելու ունակությունը 

Ստեղծագործելու գործընթացը նույնպես մկան է, որը պետք է մարզել, ինչպես եւ մնացած մկանները։

Եթե ուզում եք, որ Ձեր ստեղծագործական մկանները աշխատեն ու գաղափարներ ծնեն, դուք պետք է մարզեք դրանք։ Ամեն օր 10 րոպեի ընթացքում գրի առեք 10 նոր գաղափարներ, որոնք ծնվում են ձեր գլխում։ 10 գաղափար, որոնք զվարճալի կամ հետաքրքիր կթվան ձեզ։ Ցանկացած։ Պարզապես գրի առեք դրանք։

Շաքար մի օգտագործեք

Մարդկանց մեծ մասը թուլություն ունի քաղցրավենիքի հանդեպ։ Ընդ որում նկատի ունեցեք, որ մրգերն ու շոկոլադե սալիկները նույնպես շաքար են պարունակում։

Փորձեք չուտել շաքար, քանի որ վնասից բացի այն ոչինչ չի տալիս առողջությանը։


 

 

 

Նյութի աղբյուրը`  news.am

Категория: ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ | Просмотров: 279 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика