ՈՒրբաթ, 20.04.2018, 18.43
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 1
Անդամներ. 1
arevinfo
Главная » 2018 » Ապրիլ » 3 » Չինացի գիտնականները «սրտի յուրահատուկ չիպ» են հայտնագործել
17.57
Չինացի գիտնականները «սրտի յուրահատուկ չիպ» են հայտնագործել


Չինաստանի հարավարևելյան համալսարանի Կենսաբժշկական ճարտարագիտության ինստիտուտի կենսաէլեկտրոնիկայի լաբորատրիայի գիտախումբը՝ պրոֆեսոր Չժաո Յուանցզինի գլխավորությամբ, «սրտի չիպ» է հայտնագործել, որն ի վիճակի է փոխելու գույները:

Այս չիպը կարող է մարդու մարմնից դուրս գտնվելով նմանակել զարկերակի բաբախին և սրտամկանի բջիջների կծկմանը: Ապագայում նման տեխնոլոգիան կարող է փոխարինել կենդանի օրգանիզմների վրա գիտափորձերին՝ այս կամ այն դեղամիջոցի բուժական ազդեցությունը փորձարկելիս: Քամելեոնին հետևելը չինացի գիտնականներին հուշել է հատուկ օպտիկական կառուցվածքով գել կիրառել, որը նրանք քսել են բջջային միկրոչիպի վրա:

Երբ սրտամկանի բջիջները լայնանում ու կրճատվում են, գելը համապատասխանաբար փոխում է գույնը: Դեղերի ընդունումից հետո, պարզապես նայելով չիպի գույնին, հետազոտողները կարող են դատել զարկերակի փոփոխությունների և դեղամիջոցի էֆեկտիվության մասին:


 

 

 

 

Նյութի աղբյուրը`  blognews.am

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ | Просмотров: 42 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика