ՈՒրբաթ, 20.04.2018, 10.32
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Главная » 2018 » Մարտ » 28 » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 29
18.11
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 29

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վերջին շրջանում ծագած մի շարք խնդիրների միաժամանակյա լուծում կտաք։ Շատ պետք է աշխատեք, բայց դա ձեզ չի վշտացնի։ Կաշխատեք ցանկացած գործի լուրջ մոտենալ, իսկ դա կօգնի խուսափել սխալներից։ Լավ կանցնեն բանակցությունները։ Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական տեսակետով են հետաքրքրվում։ Հնարավոր են դրամական մուտքեր։

Տանը գործեր ու հոգսեր կունենաք։ Մտերիմները հաճույքով կօգնեն, բայց իսկապես կարևորի համար պատասխանատվությունը կընկնի ձեզ վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մարդկանց հետ լեզու գտնելը այսօր սովորականից դժվար կլինի։ Ձեր գործերով քչերը կհետաքրքրվեն, փոխարենը բոլորը ձեզանից հասկացողություն ու աջակցություն կսպասեն։ Չի բացառվում, որ ստիպված լինեք վիճել ազդեցիկ մարդկանց հետ։ Ձեր ճշմարտացիությունը ապացուցելը նման դեպքերում հեշտ չի լինի, բայց գլուխ կհանեք դրանից։ Պետք չէ վշտանալ փոքրիկ կորուստների համար, որոնք այսօր շատ հավանական են։ Երեկոյան հնարավոր են լավ նորություններ, հաճելի անակնկալներ ու նվերներ։

Հիշեք, որ քիչ ծանոթ մարդիկ այսօր ձեզ հաճախ սխալ կհասկանան։ Այնպես որ՝ ինչ-որ մեկին դուր գալը սովորականից դժվար կլինի։ Աշխատեք խուսափել երկիմաստ արտահայտություններից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ հաջող օր է աշխատանքի համար։ Կարող եք նոր համախոհներ ու օգնականներ գտնել։ Չի բացառվում, որ ինչ-որ գաղափարներ իրագործելուն օգնեն ընկերները։ Ջանքերը միավորելով՝ լավ գումար կկարողանաք աշխատել։ Շատ ժամանակ ու ուժ կտաք գործերին, որոնք կարևոր են ոչ միայն անձնապես ձեր, այլ նաև շրջապատի համար։ Բայց նույնիսկ ուրիշների բարեկեցության մասին անկեղծ հոգ տանելը չի ստիպի ձեզ մոռանալ սեփական հետաքրքրությունների մասին։

Աշխատավայրում խուսափեք սիրային պատմություններից։ Նույնիսկ ամենաանմեղ ֆլիրտը հիմա ցանկալի չէ։ Քիչ ծանոթ մարդկանց հետ զգույշ եղեք, հատկապես եթե նրանք հաճոյախոսություններ են շռայլում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի, եթե լսեք ինտուիցիայի ձայնին։ Նրա հուշումները ժամանակին ու ճիշտ կլինեն, այնպես որ՝ նաև ուշադրության արժանի կլինեն։ Կողքից խորհուրդների մասին նույնը ասել չի կարելի։ Մարդիկ հաճախ խորհուրդներ կտան առանց իրավիճակից գլուխ հանելու կամ ձեր հնարավորությունները սխալ գնահատելով։ Բարենպաստ օր է նոր գործնական ծանոթությունների համար։ Լավ տպավորություն կթողնեք, ձեր գաղափարները ամենալավ լույսի ներքո կներկայացնեք։

Հարմար օր է սովորելու կամ պարզապես ինչ-որ նոր բանով զբաղվելու համար։ Լավ է, եթե ձեզ միանան մտերիմները։ Միասին ավելի հետաքրքիր կլինի։ Չեն բացառվում դրամական մուտքերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր շատ բան կուրախացնի։ Ուշադրություն կդարձնեք նրան, ինչն առաջ չէիք նկատում ու կհասկանաք, թե ինչպես աշխատանքի մեջ դրական փոփոխությունների հասնեք ու լուծեք մասնագիտական հարցերը։ Չի բացառվում, որ հաջողվի հին մրցակցից առաջ անցնել ու զինաթափ անել թշնամիներին։ Հավանական են շահավետ գործարքներ ու դրամական մուտքեր։ Կարող եք թանկարժեք իրեր գնել։ Դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, աջակցություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք։ Չեն բացառվում հաճելի ծանոթություններն ու սիրային պատմության սկիզբը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է աշխատանքի ու մասնագիտական հարցերը քննարկելու համար։ Կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել ու ինչպես գործել։ Նման ինքնավստահությունը անջնջելի տպավորություն կթողնի մարդկանց վրա։ Շատերը կուզենան ձեր կողմն անցնել։ Հաջող զուգադիպության շնորհիվ կզինաթափեք թշնամիներին։ Կարող է պարզվել, որ մարդը, ում ձեզ ընկեր էիք համարում, իրականում ձեր ընկերը չէ։

Ոչ միանշանակ իրավիճակներում ձեր ուզածի նման կվարվեք՝ առանց հաշվի առնելու ավանդույթներն ու ընդունված կանոնները։ Ոմանք դրա մեջ մարտահրավեր կտեսնեն։ Բայց շատերի մոտ էլ ձեր գործողությունները հարգանք կներշնչեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ պետք է աշխատեք։ Գործերն էլ ամեն անգամ հետաքրքիր ու հեռանկարային չեն լինի։ Ինչքան էլ ցավալի է, բայց ստիպված եք լինելու ուժերը վատնել անհույս նախագծերի վրա։ Մտածեք ապագայի պլանների մասին։ Հենց այսօր կհասկանաք, թե ինչպես պետք է գործեք վաղուց դրված նպատակներին հասնելու համար։ Նոր, ուժեղ ու ազդեցիկ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք։ Նրանց աջակցության շնորհիվ արագ գլուխ կհանեք խնդիրներից։

Հարմար օր է փորձարկումների ու ստեղծագործ գործունեության համար։ Չեք ուզենա մնալ ընդունված սահմանների մեջ, անսպասելի կիրառում կգտնեք ձեր տաղանդների ու կարողությունների համար։ Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Համառ եղեք։ Այսօր շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք, նույնիսկ եթե իրավիճակը անհույս է թվում։ Չեն բացառվում անսովոր գործնական առաջարկները։ Կարիճները, որոնք վերջին շրջանում մտածում էին աշխատանքը փոխելու մասին, դա անելու հնարավորություն կունենան։ Հաջող կլուծվեն ֆինանսական ու ունեցվածքային հարցերը։ Հնարավոր է աշխատանքային կոնֆլիկտի հաջող լուծում։

Լավ կանցնեն ուղևորությունները։ Հատկապես հաջող կլինեն սիրային ճամփորդությունները։ Ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև սիրելիի հետ շատ հարցերի շուրջ կզրուցեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վատ չի սկսվի։ Նրա սկզբին հավանական են տարաձայնություններ ու վեճեր շրջապատի հետ, կոնֆլիկտներ դատարկ բաների պատճառով։ Վտանգի տակ կհայտնվի հին գործընկերների հետ հարաբերությունների շարունակությունը։ Ստիպված կլինեք արագ նոր համախոհներ փնտրել, հաջողության հասնելու համար էլ պետք է ջանքեր գործադրեք։ Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով ու հաճելի սիրային անակնկալներով։

Խուսափեք գերհոգնածությունից։ Հիմա սովորականից հաճախ կհոգնեք, ինքնազգացողությունն էլ կվատանա։ Չի բացառվում խրոնիկ հիվանդությունների սրացումը։ Լավ կլինի խուսափել ավելորդություններից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վառ ու հագեցած օր է։ Այն հաճելի անակնկալներ կբերի նրանց, ովքեր ձգտում են նոր տպավորությունների ու բաց չեն թողնում աշխարհայացքը ընդլայնելու համար ընձեռված շանսը։ Հնարավորություն կունենաք քննարկել ձեզ համար կարևոր աշխատանքային հարցերը։ Դրանց միանշանակ պատասխաններ ստանալուց հետո կհասկանաք, թե ինչ է պետք անել, ինչ ուղղությամբ շարժվել։ Չի բացառվում, որ ստիպված լինեք այցելել միջոցառումների։

Բարենպաստ օր է գործարքների ու ֆինանսական հարցերը լուծելու համար։ Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ չի խաբի։ Անձնական հարաբերությունների համար նույնը չես ասի։ Հիմա հակված կլինեք պատրանքներ կառուցել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօրվա շատ իրադարձություններ ձեր սրտով չեն լինի։ Քանի դեռ հասկանալի չէ, թե ինչպես կարելի է փոխել իրավիճակը, ստիպված կլինեք համբերատար սպասել իրադարձությունների զարգացմանը։ Շփվեք հին ծանոթների հետ։ Չի բացառվում, որ եկամուտները մեծացնելու շանս լինի, բայց աշխատանք էլ շատ կլինի։ Ճիշտ գնահատեք ձեր ուժերը, ինքնուրույն բարդ խնդիրներ մի լուծեք։

Այսօր շատ համառ կլինեք, այնպես որ՝ հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել։ Կհիշեք, որ երբեմն լավ է նահանջել ու մի քիչ հանգստանալ, այլ ոչ թե շարունակել անիմաստ պայքարը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ հարցեր կարելի է լուծել՝ դիմելով ընկերներին ու համախոհներին։ Մարդիկ, որոնք ժամանակին ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել, ուրախ կլինեն շնորհակալություն հայտնել ձեզ։ Նոր ծանոթները հետաքրքիր առաջարկներ կանեն, գրավիչ հեռանկարներ կբացեն։ Եթե վաղուց էիք մտածում փոխել ձեր կյանքը, այսօր մտածմունքներից իրական գործողությունների կանցնեք։

Մտերիմների աջակցությունն այսօր կարևոր կլինի։ Նրանցից մի թաքցրեք ձեր կասկածներն ու տագնապները։ Կիսվեք գաղափարներով, քննարկեք ապագայի պլանները։ Այս ամենը կօգնի ավելի լավ հասկանալ իրար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Նյութի աղբյուրը`   astxagushak.net

Категория: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ | Просмотров: 388 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика