ՈՒրբաթ, 20.04.2018, 10.32
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Главная » 2018 » Մարտ » 26 » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 27
20.50
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 27


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին շատ ժամանակ կարող են խլել անօգուտ զրույցները, անհետաքրքիր թեմաների քննարկումները։ Բացի այդ, ստիպված կլինեք գործ ունենալ մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները վերջին շրջանում լավ չէին դասավորվում։ Աստիճանաբար իրավիճակը կփոխվի, նոր հնարավորություններ կբացվեն, ինչ-որ կարևոր ու բարդ գործից գլուխ հանելու շանս կընձեռվի։ Չեն բացառվում դրամական մուտքերը։

Ներդաշնակ կընթանան մտերիմների հետ հարաբերությունները, ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի։ Հավանական են ռոմանտիկ ժամադրություններ ու սիրային խոստովանություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաճելի ու հաջող օր է։ Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, նշանակալի առաջընթաց գործերում։ Բոլոր խնդիրները պետք է ինքնուրույն լուծեք։ Հաճախ կօգնեն շրջապատողները, որոնց խնդրելու կարիք անգամ չի լինի։ Կարող եք գործարքներ կնքել։ Գումարին վերաբերող հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Անձնական հարաբերություններում դժվարություններ չեն ծագի։ Մտերիմների հետ լավ լեզու կգտնեք։

Հետաքրքիր ուղևորությունների մեկնելու, պայմանները փոխելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում, որ տանից հեռու ոգեշնչվածության աղբյուր գտնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է շրջապատի հետ գաղափարներով կիսվելու կամ պարզապես ձեզ համար կարևորի մասին խոսելու համար։ Աջակցություն կստանաք նույնիսկ նրանցից, ում ձեզ համախոհ չէիք համարում։ Ինչ-որ նոր բան իմանալու հնարավորություն կլինի։ Դա կօգնի ձեզ ճիշտ որոշումներ ընդունել։ Չի բացառվում, որ այսօրվա իրադարձությունները ձեր կարիերայում նշանակալի փոփոխությունների սկիզբ դնեն։

Փաստաթղթերի ձևակերպման կամ պետհիմնարկներ այցերի հետ կապված ցանկացած խնդրի լուծում սովորականից դժվարությամբ կտրվի։ Բայց եթե չծուլանաք, ապա գլուխ կհանեք ամենից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք ձեզ հազիվ թե վախեցնեն։ Փորձությունները հաղթահարելու համար բավականաչափ ուժ ու կենսական էներգիա կունենաք։ Ինչպես էլ որ դասավորվեն պայմանները, չեք հրաժարվի մտածածից և ճիշտ կվարվեք։ Երբեմն պետք է ոչ թե փորձել փոխել իրավիճակը, այլ պարզապես բարենպաստ պահի սպասել։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Այն կհուշի, թե ինչպես պահեք ձեզ։

Հնարավոր են դրամական մուտքեր։ Չի բացառվում, որ դրանք սպասվածից ավելին լինեն։ Մի շտապեք գնումներ անել։ Ավելի շահավետ առաջարկ ստանալու կամ ուզածը զեղչով գնելու հնարավորություն կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ հարթ չի ընթանա։ Հնարավոր են փոքրիկ, տհաճ միջադեպեր, թյուրիմացություններ, որոնց պատճառով անիմաստ կհուզվեք։ Ցանկացած խոչընդոտ կարող եք հաղթահարել ինքնուրույն կամ ընկերների աջակցությամբ։ Հավանական են անձնական կամ գործնական բնույթի հետաքրքիր առաջարկներ։ Չի բացառվում, որ ստիպված լինեք լրիվ նոր բանով զբաղվել, և դա ձեզ դուր կգա։

Զգույշ եղեք կանանց հետ։ Նրանց հետ այսօր դժվար կլինի լեզու գտնել։ Դատարկ բաներից վեճեր կառաջանան։ Կարող են ֆինանսական խնդիրներ առաջանալ։ Բարեբախտաբար, դրանք ժամանակավոր բնույթ կկրեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ օր է։ Հաճախ ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք, քանի որ չեք կարողանա ժամանակին որոշակիություն մտցնել նպատակներում, ինչպես նաև դրանց հասնելու մեթոդներում։ Երբեմն տնային հոգսերը կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա, իսկ բանակցությունների ժամանակ կմտածեք անձնական, այլ ոչ թե մասնագիտական գործերի մասին։ Այս ամենը կխանգարի գլուխ հանել ընթացիկ գործերից ու անցնել նոր, համարձակ ու մասշտաբային պլանների իրագործմանը։

Ցանկալի չէ լուրջ պարտականություններ ստանձնել, կարևոր փաստաթղթեր ստորագրել։ Կյանքն արմատապես փոխել էլ չարժե։ Եթե, իհարկե, ինտուիցան չի հուշում ձեզ, որ գործել պետք է վճռական ու հենց հիմա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հագեցած կլինի։ Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դրանք բոլորը հետաքրքիր կլինեն ձեզ։ Սկսածը հետաձգել, պլաններից հրաժարվել չեք ուզենա, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան։ Նպատակասլացությունը ձեր առջև նոր դռներ կբացի։ Գործնական հարցերը լավ է քննարկել չպարտադրող միջավայրում։ Չի բացառվում, որ գործընկերների հետ հաճելի զրույցից օգտակար տեղեկություններ քաղեք։

Բարենպաստ օր է գնումների համար։ Կարող եք մտերիմների համար նվերներ գնել։ Անսխալ կորոշեք, թե ինչը նրանց դուր կգա և ինչը՝ ոչ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ դրական հույզեր ու լավ գաղափարներ կպարգևի։ Կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսնում, ուստի սխալներ չեք անի։ Հեշտությամբ կտրվեն նոր գործերը։ Չի բացառվում, որ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին առաջ չգիտեիք։ Ղեկավարության ու ազդեցիկ անձանց հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը։ Կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն։

Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնք առաջ շատ թանկ էին ձեզ համար, վերականգնել հին կապերը։ Հին սիրավեպը նոր գույներով կլցվի, եթե ինքներդ դա ուզենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի հուզվեք ու ճիշտ գնահատեք իրավիճակը։ Դա թույլ կտա խուսափել սխալներից, ժամանակին գլուխ հանել կարևոր գործերից։ Վստահել արժե միայն ամենամտերիմ մարդկանց, փորձված համախոհներին։ Նոր ծանոթները, ցավոք, կարող են հուսախաբ անել, հազիվ թե պահեն խոստումները, որոնք շռայլորեն տալիս են։ Նոր աշխատանքային խնդիրներ ու մասնագիտական նպատակներ կհայտնվեն։ Կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կլինի։

Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ անձնական կյանքում ինչ-որ բան դեպի լավը կփոխեք։ Մտերիմները ուրախ կլինեն ձեր հոգատարության համար։ Չեն բացառվում սիրային ծանոթությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ օր է։ Այն հազիվ թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, բայց ժամանակը լավ կանցկացնեք։ Հին ծանոթներին տեսնելու հնարավորություն կլինի։ Այդ հանդիպումները կուրախացնեն ու կոգեշնչեն։ Չեն բացառվում գործնական համագործակցությանն ու ստեղծագործական գործունեությանը վերաբերող հետաքրքիր առաջարկները։ Բայց հիմա բոլոր պայմանավորվածությունները նախնական բնույթ կկրեն, ավելի ուշ պայմանները կարող են փոխվել։

Հնարավոր են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ։ Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Կարող եք ոչ մեծ գնումներ անել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվարությունները չեն բացառվում, բայց կհաղթահարեք դրանք, եթե հանգստություն պահպանեք։ Առողջ բանականությունն ու հաշվենկատությունը կօգնեն արագ հասնել նպատակին ու ստանալ այն, ինչին վաղուց եք ձգտում։ Հնարավոր են դրամական մուտքեր։ Ֆինանսական հարցերը հաջող լուծելու համար խուսափեք շտապելուց, ամեն ինչ լավ կշռադատեք, ապա նոր միայն որոշում ընդունեք։ Մի վստահեք քիչ ծանոթ մարդկանց խոստումներին։

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով։ Խաղաղասեր եղեք։ Միայն այդպես լավ հարաբերություններ կպահպանեք ու կխուսափեք փոխադարձ վիրավորանքներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Այն հատկապես հաջող կլինի նրանց համար, ում գործունեությունը կապված է շփումների հետ։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, նրանց վրա լավ տպավորություն կթողնեք։ Չի բացառվում, որ նոր համախոհներ ձեռք բերեք; Նրանց աջակցությունը թույլ կտա արագ լուծել այն հարցերը, որոնցից չէր հաջողվում գլուխ հանել։ Հավանական են շահավետ գնումներ; Գումարը հեռանկարային նախագծի մեջ ներդնելու շանս կլինի։

Հնարավոր են սիրային տարվածություններ։ Այսօր սկսվող հարաբերությունները ներդաշնակ կլինեն ու հաճելի հույզեր կպարգևեն։ Երեկոյան հավանական են նվերներ ու անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 


 

 

 

 

 

Նյութի աղբյուրը`  astxagushak.net

Категория: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ | Просмотров: 563 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика