ՈՒրբաթ, 20.04.2018, 10.30
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Главная » 2018 » Մարտ » 23 » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 24
20.51
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 24


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող ու արդյունավետ կլինի, սպասվածից շատ բան կհասցնեք անել։ Կարևոր ու հաճելի նորություններ կստանաք։ Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները։ Այդ առաջարկները կանեն մարդիկ, որոնց վաղուց եք ճանաչում։ Լավ կանցնեն հանդիպումները։ Կուրախացնեն նոր ծանոթությունները։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։

Հարմար օր է ցանկացած ոլորտում նախաձեռնող լինելու համար։ Ձեր համարձակ գաղափարները աջակցություն կստանան։ Մտերիմները ամեն հնարավորը կանեն ձեր ցանկություններն ի կատար ածելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ օր է։ Այն շատ հարմար է հանգստի համար։ Կազատվեք մռայլ մտքերից, կկենտրոնանաք ինչ-որ հաճելի բանի վրա, որը կբարձրացնի տրամադրությունը։ Հին ընկերները կամ պարզապես լավ ծանոթները անսպասելի հյուր կգան։ Նրանց այցը կուրախացնի ձեզ։ Ձեզ վաղուց հետաքրքրող գործի մասին զրուցելու հնարավորություն կունենաք։ Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել, հատկապես գումարին վերաբերող հարցերում։

Ուշադիր եղեք առողջությանը։ Հավանական է խրոնիկ հիվանդության սրացում։ Հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին ծանրաբեռնվածությունից խուսափելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ոչ միանշանակ ու լարված օր է։ Անընդհատ ինչ-որ բան կկատարվի, անսպասելի իրադարձությունները կստիպեն փոխել պլանները ու որոշ գործեր հետաձգել։ Չի բացառվում, որ հանգստանալու ու ուժերը վերականգնելու փոխարեն ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրները։ Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Նրանք ձեզանից շատ բան կպահանջեն։ Զգույշ եղեք ֆինանսական գործերում։

Հաջող կանցնեն ուղևորությունները։ Նոր տպավորությունները հաճելի կլինեն, դրական հույզեր կստանաք։ Հավանական են հաճելի ծանոթություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր հարցերը լուծելու համար բարենպաստ օր է։ Հիմա ունակ կլինեք գլուխ հանել բարդ իրավիճակից, ճիշտ գնահատել այն։ Ձեզ ոչ ոք չի շեղի ու մոլորության մեջ չի գցի։ Ինչպես էլ որ դասավորվեն պայմանները, կղեկավարվեք առողջ բանականությամբ ու ճիշտ կվարվեք։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կմեծացնեք եկամուտները։

Լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, որոնք ձեր հմայքին անտարբեր չեն մնա։ Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները մի մարդու հետ, որի հետ վերջերս հաճախ էիք վիճում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչ-որ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերը։ Ստացված գումարը թույլ կտա հաճելի գնումներ անել։ Օրը հարմար է կարևոր հարցեր քննարկելու համար։ Հնարավորություն կունենաք զրուցել մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված ու կստանաք նրանց աջակցությունը։ Չի բացառվում, որ նոր գործեր ու հոգսեր կառաջանան։

Սովորականից հաճախ մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան, կոնֆլիկտից խուսափելու համար ձեզ պետք է շատ նրբանկատ պահեք։ Աշխատեք խոստումներ չտալ։ Դրանք կատարելը դժվար է լինելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հետաքրքիր ու հաճելի օր է սպասվում։ Հնարավորություն կունենաք զբաղվել գործերով, որոնց համար վերջին շրջանում ժամանակ չէր մնում կամ կվերադառնաք հին նախասիրություններին։ Հավանական են հաջողություններ ուսման մեջ։ Հատկապես լավ կտրվեն ճշգրիտ գիտությունները։ Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով; Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց շատ կարոտել էիք։

Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում։ Շատ խնդիրներ ու վերջին շրջանում ձեզ վշտացնող տարաձայնություններ կմնան անցյալում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն անգամ չի հաջողվի հոգեկան հավասարակշռություն պահպանել, կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով, կվիճեք մարդկանց հետ, որոնք ձեզ համար շատ թանկ են։ Երբեմն դժվար կլինի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում առաջ կես խոսքից հասկանում էիք։ Դժվարություններ կարող են ծագել փաստաթղթերը ձևակերպելիս։ Եթե այսօր պետհիմնարկներ այցեր եք պլանավորել, դրանք սպասվածից ժամանակատար կլինեն։

Դժվար կլինի նույնիսկ կարևոր գործերի վրա կենտրոնանալը։ Անընդհատ կշեղվեք, ինչ-որ բան աչքից բաց կթողնեք։ Հնարավոր են անհաջող գնումներ, ֆինանսական կորուստներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների, ընկերների ու լավ ծանոթների հետ հանդիպումների համար։ Ձեզ հաճելի նորություններ ու առաջարկներ են սպասվում, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Չեն բացառվում անսպասելի նվերները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք։ Դրանք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք։ Հաջող կլինեն ուղևորությունները։

Սշխատանքին վերաբերող հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Դրանցով ինչ-որ մեկի հետ կիսվելուց առաջ պետք է ամեն ինչ լավ կշռադատեք։ Մտածածը իրագործելու հարցում մի շտապեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հնարավոր են անհաջող զուգադիպություններ ու տհաճ իրադարձություններ։ Բայց դրանք չեն փչացնի ձեր տրամադրությունը։ Բացի այդ, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ հետաքրքիր գործեր ու զբաղմունքներ կունենաք, որոնցից շեղվել չեք ցանկանա։ Ինչ-որ նոր բան սովորելու և այնպիսի մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք, որոնց փորձը ձեզ օգտակար կլինի։ Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, նրանց հետ հանդիպումը կուրախացնի։

Երբեմն տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ, բայց կգտնեք կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից խուսափելու ձևը։ Հարմար օր է ապագայի պլանները քննարկելու համար։ Չի բացառվում, որ ձեզ հուշեն, թե ինչպես հասնեք նպատակին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պետք չէ քմահաճույքներին զոհ գնալ։ Վտանգ կա՝ այսօր սխալներ կանեք, որոնց համար հետո կզղջաք։ Զգուշությունը կարևոր է հատկապես եթե գործ ունեք գումարի, կարևոր փաստաթղթերի, թանկարժեք իրերի հետ։ Կորուստների վտանգ կա, որոնց պատճառով չի հաջողվի ճիշտ ժամանակին իրագործել պլանները։ Ընկերները հաճույքով կօգնեն ամեն հարցում, նրանց կարող եք դիմել դժվարությունների ժամանակ։

Եթե այսօր կարևոր հանդիպումներ եք պլանավորել, հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին։ Լավ տպավորություն թողնելու համար պետք է անթերի տեսք ունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է։ Ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի, իսկ եթե նույնիսկ դժվարություններ առաջանան, կգտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով։ Հնարավոր են դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ։ Այսօր կնքած գործարքները շահավետ կլինեն։ Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների ու ձեզ հաճելի մարդկանց հետ շփվելու համար։

Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ հանդիպումներն ու ընտանեկան տոները։ Կարող եք հյուրեր ընդունել։ Չեն բացառվում հաճելի նորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն ահնագիստ կանցնի։ Այն կարող է դժվարություններ բերել, բայց ոչ մի կասկած չկա, որ կարող եք հաղթահարել դրանք։ Հավանական են անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ։ Կարող եք առանց երկար մտածելու ընդունել դրանք։ Ֆինանսներին ու ունեցվածքին վերաբերող ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Իսկ ահա անձնական հարաբերություններում լսեք տրամաբանության հուշումներին։ Հին ծանոթները խորհուրդներն էլ ավելորդ չեն լինի։

Ինչ էլ որ ստանձնեք, հույս մի ունեցեք արագ խոշոր արդյունքների հասնել։ Լավ է համբերությամբ զինվեք։ Անպայման կհասնեք դրված նպատակներին, բայց դա ավելի ուշ կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 


 

 

 

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուրը`  astxagushak.net

Категория: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ | Просмотров: 580 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика