ՈՒրբաթ, 20.04.2018, 18.38
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Главная » 2018 » Ապրիլ » 2 » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 3
19.40
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 3


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքի համար վատ օր չէ։ Լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել ու գիտեք՝ ինչ անել դրված նպատակներին հասնելու համար։ Ինքնավստահությունը ձեզ շրջապատի աչքին ավելի գրավիչ կդարձնի, կօգնի հարթել հարաբերությունները նույնիսկ նրանց հետ, ովքեր հայտնի են իրենց բարդ բնավորությամբ։ Կարող եք լուծել ֆինանսական հարցերը։ Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, սխալներ էլ չեք անի։

Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար։ Նրանց հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, քննարկել լուրջ հարցերը, խոսել բոլորի համար կարևոր բաների մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատանքի վրա կենտրոնանալը դժվար կլինի։ Կշեղեն ընտանեկան գործերի, մտերիմների ու սիրելիի հետ հարաբերությունների ապագայի մասին մտքերը։ Բայց եթե կարողանաք անհրաժեշտ ուշադրություն դարձնել գործերին, գլուխ կհանեք դրանցից։ Չի բացառվում՝ ինքնատիպ գաղափարներ ունենաք ու լուծում գտնեք հին խնդիրներին։ Հաջող կլինեն գործնական բանակցությունները։

Մտերիմները հիմա սովորականից շատ ձեր ուշադրության կարիքը կունենան։ Ժամանակ մի ափսոսացեք զրույցների համար, կիսվեք ձեր ապրումներով, առանց վատ զգալու տվեք կարևոր հարցերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Այն հատկապես հաջող կլինի համախոհների հետ աշխատող Երկվորյակների համար։ Կարող եք հույս դնել նրանց վրա։ Հուսալի գործընկերներ գտնելու, նրանց հետ հաջող բանակցություններ վարելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում, որ նոր գաղափարներ ունենաք։ Դրանք իրագործելուց հետո նշանակալի կմեծացնեք եկամուտները։ Կարող եք վերադառնալ հին պլաններին։ Դրանք կյանքի կոչելու շանս կա։

Հաճելի կլինեն ոչ ֆորմալ միջավայրում շփումները։ Հատկապես հեշտ կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Նրանք կես խոսքից կհասկանան ձեզ։ Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտն այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց այն հաճելի ու հանգիստ կանցնի։ Այս հատվածում կարող եք համախոհների հետ քննարկել հեռու ապագայի հետ կապված գաղափարները։ Նույնիսկ եթե մտահղացումն անիրական թվա, զրույցն օգտակար կլինի։ Մտքերով ու փորձով կփոխանակվեք, կհասկանաք՝ որ ուղղությամբ շարժվել։ Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել կազմակերպչական հարցերը։

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն։ Բայց դրանք միայն ձեր ուսերին չեն ընկնի։ Մտերիմներն էլ հաճույքով կօգնեն։ Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Նրանք կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր։ Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց կհուզվեք։ Շատ բան սպասվածի նման չի ընթանա, ստիպված կլինեք փոխել պլանները, հարմարվել նոր պայմաններին։ Շրջապատողները ամեն անգամ չեն ողջունի ձեր արարքները, բայց հանգիստ կվերաբերվեք քննադատությանը։ Օրվա երկրորդ կեսը գործերում հաջողություններ է խոստանում։

Օգտակար կլինի նախաձեռնություն ցուցաբերելը։ Դա վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարաբերություններին։ Կիսվեք ձեր գաղափարներով, քննարկեք ապագայի պլանները։ Կգտնվեն մարդիկ, ովքեր լավ խորհուրդներ կտան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հակասական ու անհանգիստ կլինի։ Շատ բան պետք է հասցնեք՝ և՛ սեփական պլաններն իրագործել, և՛ օգնել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ինչ-որ հարցերում հաջողակ կլինեք, բայց ավելի հաճախ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Ինչքան երեկոն մոտենա, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը։ Տրամադրությունը նույնպես ժամանակի հետ կլավանա։

Կարևոր հանդիպումները պլանավորեք օրվա երկրորդ կեսի համար, քանի որ հենց այդ հատվածում հեշտ կլինի մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելն ու ուրիշների կարծիքները և տեսակետները նկատի առնելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր կարող եք երկարատև պլաններ մշակել։ Դժվար չի լինի սեփական ուժերը ճիշտ գնահատելն ու իրադարձությունները կանխագուշակելը։ Չի բացառվում, որ նոր համախոհներ գտնեք, որոնց աջակցության շնորհիվ արագ նշանակալի առաջընթացի կհասնեք մի գործում, որի վրա մեծ ուժեր եք ծախսել։ Հնարավորություն կլինի սովորել այն, ինչը շատ շուտով պետք կգա։ Ձեր տաղանդներին կիրառություն կգտնեք։

Ձեզ մոտ լավ կստացվի կարգուկանոն հաստատելը, անպիտան բաներից ազատվելը։ Դա վերաբերում է ոչ միայն հին իրերին, այլև հին գաղափարներին, մոլորություններին ու պարտականություններին, որոնք խանգարում են առաջ շարժվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը լարված կլինի։ Կարող է թվալ, թե շրջապատը հատուկ փորձում է ձեր համբերությունը։ Հաճախ քննադատություններ կլսեք, որոնց հանգիստ վերաբերվել չի ստացվի։ Բայց ժամանակ կանցնի, ու իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Նոր հեռանկարներ կբացվեն, կհաջողվի կենտրոնանալ ձեզ իսկապես հետաքրքրող բաների վրա։

Զգույշ եղեք գումարի հետ։ Այսօր հակված կլինեք շատ ծախսել, և հաճախ այդ ծախսերն արդարացված չեն լինի։ Ցանկալի չէ արվեստի գործեր ու թանկարժեք զարդեր գնել։ Այդ իրերը շուտով կհիասթափեցնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարող եք քննարկել աշխատանքի ու անձնական հարաբերությունների հետ կապված կարևոր հարցերը։ Լավ է անել դա ոչ ֆորմալ միջավայրում։ Այդպես հեշտ կլինի զրուցակցին մոտեցում գտնելը։ Հնարավորություն կունենաք պայմանավորվել ապագայի պլանների մասին։ Ջանքերը միավորելով՝ ավելի արագ կհասնեք ընդհանուր նպատակներին։ Ինչ-որ բանի հասնելու ճանապարհին շատ համառ կլինեք։ Չի լինի մի արգելք, որը կխանգարի ձեզ կյանքի կոչել մտածածը։

Օգտակար կլինեն կանանց հետ շփումները։ Նրանցից շատ օգտակար բաներ կիմանաք։ Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել։ Ձեր տանը ոչ ոք չի ձանձրանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում։ Շատ բան լավ կստացվի, երբեմն դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի։ Չեք վախենա մրցակցային պայքարից ու հաղթող դառնալու բոլոր շանսերը կունենաք։ Միայն թե մի շտապեք բոլորին պատմել ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին։ Մի քիչ խորհրդավորությունը ձեզ չի վնասի։ Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները։

Օրը խոստանում է հաճելի ծանոթություններ, հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք։ Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ստիպված եք լինելու շատ աշխատել։ Այսօր շատ բան սովորականից դժվար կտրվի, բայց դա մտածածից հրաժարվելու ու պլանները փոխելու առիթ չպետք է դառնա։ Եթե հաստատակամ լինեք, կարող եք դրական փոփոխությունների հասնել։ Նկատի առեք, որ հիմա ավելի արդյունավետ կլինի փորձարկումներ անելն ու նորը փորձելը։ Ձեր գաղափարներն ամեն անգամ աջակցություն չեն ստանա։ Աշխատեք հանգիստ վերաբերվել քննադատությանը։

Ցանկալի չէ ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված կարևոր հարցեր լուծելը։ Եթե այսօր խնայող լինեք, հետո ստիպված չեք լինի զղջալ դրա համար։ Երեկոյան մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործնական հարցերը քննարկելու համար բարենպաստ օր է։ Չի բացառվում՝ համախոհներ գտնեք, որոնց շնորհիվ մասնագիտական դիրքերն ամրապնդելու, կարիերայի սանդուղքներով բարձրանալու հնարավորություն կունենաք։ Կարող եք ստանձնել բարդ, մասշտաբային նախագծերը։ Հոգ չէ, որ գիտելիքների ու փորձի պակաս կունենաք։ Կողքին կլինեն մարդիկ, որոնք և՛ կօգնեն, և՛ կհուշեն, թե ինչ անել։

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները։ Ընկերների, հարազատների ու սիրելիի հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը։ Հնարավոր են հաճելի սիրային անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Նյութի աղբյուրը`   astxagushak.net

Категория: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ | Просмотров: 716 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика