ՈՒրբաթ, 20.04.2018, 18.53
Приветствую Вас Հյուր | RSS

Мой сайт

Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 2
Статистика

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 2
Անդամներ. 1
arevinfo
Главная » 2018 » Ապրիլ » 15 » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 16
18.17
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 16


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավականին լարված կանցնի: Շրջապատի հետ հաճախ տարաձայնություններ կառաջանան: Կփորձեք առաջ տանել ձեր տեսակետը, բայց դա բացի վեճերից ու վիրավորանքներից ոչ մի ուրիշ արդյունք չի տա: Աշխատանքի մեջ հաջողությունների կարող եք հասնել, եթե ինքնուրույն գործեք, կարևոր որոշումներն էլ առանց դրանք ուրիշների հետ քննարկելու ընդունեք: Անձնական հարաբերություններում հույս դնել պետք է միայն սեփական ինտուիցիայի վրա: Հենց այն ճիշտ հուշումներ կանի:

Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, բայց ստիպված եք լինելու անհանգստանալ, հուզվել: Հաճախ սուր կարձագանքեք մանրուքներին, միշտ չեք կարողանա կառավարել հույզերը: Հոգեկան հավասարակշռությունը վերականգնել կհաջողվի միայն օրվա վերջին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջողության կհասնեք մարդկանց հետ լեզու գտնելու շնորհիվ: Արդյունավետ կանցնեն գործնական հանդիպումները: Սիրային ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի: Դրանք անակնկալներով լի կլինեն: Հաջողությամբ կլուծեք ֆինանսական հարցերը, լավ գնումներ կանեք կամ գումարը կներդնեք խոստումնալից նախագծի մեջ:

Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Միասին ուրախ ժամանակ կանցկացնեք կամ կզբաղվեք բոլորին հետաքրքիր գործով: Շատ բան կսովորեք առանց դրա համար հատուկ ջանքեր գործադրելու: Տեղեկատվություն կստանաք, որը շատ շուտով պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Այս անհանգիստ շրջանը նոր խնդիրներ ու հոգսեր կբերի: Բայց ամենից կարող եք գլուխ հանել, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Եթե հույզերին տրվեք, դժվարությունները կշատանան: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կարևոր գործերից գլուխ հանելու շանս կընձեռվի: Հին համախոհների աջակցությունը շատ օգտակար կլինի:

Հարմար օր է հարազատների հետ ընտանեկան գործերի մասին անկեղծ զրույց ունենալու, բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար: Սիրելիի հետ անկեղծ զրույցը կօգնի վերջ դնել իրար չհասկանալուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը: Չի բացառվում, որ մեծ նշանակություն չունեցող իրադարձությունների պատճառով ստիպված լինեք փոխել պլանները: Աշխատավայրում հնարավոր են դժվարություններ, թյուրիմացություններ: Բայց դրանցից գլուխ կհանեք, եթե գործերին լուրջ վերաբերվեք ու հույս դնեք միայն ձեզ վրա: Երեկոյան հանգստի կարիք կունենաք: Օրվա երկրորդ կեսին լավ է կարևոր հանդիպումներ չպլանավորել:

Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ամենից լավ գլուխ կհանեք: Հաջող կլինեն գնումները, հատկապես՝ կեսօրին արված գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ հաղթանակների հույս մի ունեցեք: Ինչ գործեր էլ որ պլանավորեք այսօրվա համար, ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Աշխատանքի մեջ հնարավոր են տհաճ միջադեպեր, որոնք կստիպեն հրաժարվել նախկին մտահղացումից: Երբեմն դժվար կլինի գործընկերների հետ լեզու գտնելը, ղեկավարության հետ տարաձայնություններն էլ չեն բացառվում: Բայց ձեզ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից:

Հիմա շատ բան կախված կլինի ձեզանից, բայց մի փորձեք ձեզ վրա վերցնել տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատվությունը: Երբեմն ավելի շահավետ է ոչ թե պայքարել անբարենպաստ պայմանների դեմ, այլ փորձել հարմարվել դրանց: Այսօր հենց այդ օրն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բանի կհասնեք, եթե չշտապեք: Շատ հարցերի պատասխաններ այնքան հեշտ չեն, որքան առաջին հայացքից է թվում: Ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու, փաստերն ուսումնասիրելու ու համադրելու համար: Չի բացառվում՝ տեղեկատվություն ստանաք, որը պետք կգա աշխատանքի մեջ: Հաճույքով կօգնեն ծանոթ կանայք: Նրանց խորհուրդներին առանց երկար մտածելու կարող եք հետևել: Հնարավոր են համագործակցության հետաքրքիր առաջարկներ:

Բարենպաստ օր է կենցաղային հարցերը լուծելու համար: Օրինակ՝ կարող եք պատրաստվել վերանորոգում անելու կամ կենցաղային տեխնիկա գնել: Երեկոյան հնարավոր են հաճելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, իսկ դա տհաճությունների կհանգեցնի: Ցանկալի չէ կապվել պարտավորություններով, կարևոր խոստումներ տալ: Ռիսկի եք դիմում հիասթափություն առաջացնել այն մարդկանց մոտ, ում հարգանքը կուզենայիք պահպանել: Կարևոր է հետևել ֆինանսական գործերում կարգուկանոնին ու խուսափել չարդարացված ծախսերից: Եթե այսօր խնայող չլինեք, շուտով դատարկ գրպանով կմնաք:

Հավանական են ուղևորություններ: Դրանք վատ չեն դասավորվի, բայց սպասվածից ժամանակատար կլինեն: Հոգ տարեք ձեր առողջության մասին: Ցանկացած չարաշահում այսօր վնասակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ արդյունավետ օր է: Կարող եք օգտակար գործեր անել, հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Չեք վախենա ձեր առջև բարձր նպատակներ դնել ու հաջողությամբ կհաղթահարեք արգելքները, որոնք կառաջանան ճանապարհին: Հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Այն շատ օգտակար կլինի: Օրը հարմար է իրավաբանական հարցերը լուծելու, երկարատև համագործակցության մասին պայմանավորվելու համար:

Նկատի առեք, որ պետք է հույս դնել միայն սեփական ուժերի վրա: Ե՛վ գործընկերները, և՛ նույնիսկ ընկերներն այսօր շատ զբաղված կլինեն ու չեն կարողանա օգնության հասնել: Հավանական են ծախսեր, որոնք շատ Կարիճների համար իսկական անակնկալ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր շատ տեղին կլինի գործերում զգուշությունն ու մանրուքներին ուշադրությունը: Խուսափեք խառնաշփոթից, ոտքի վրա կարևոր որոշումներ մի ընդունեք: Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները: Դրանք միանգամից լուծել չի ստացվի, բայց համառություն կցուցաբերեք ու անպայման կհաղթահարեք դրանք: Խնայող եղեք, խուսափեք չպլանավորված ծախսերից, սպոնտան գնումներից: Շուտով գումարը կարևոր բանի համար պետք կգա:

Հեշտ չի լինի կանանց հետ լեզու գտնելը: Այսօր նրանց մի հայտնեք ձեր գաղտնիքները, մի պատմեք ապրումների մասին: Հազիվ թե հասկացողության հանդիպեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ժամանակը զուր մի վատնեք, ձեզ մեծ գործեր են սպասվում: Սպասվածից ավելին կհասցնեք: Արդեն առավոտյան կորոշեք առաջնահերթություններն ու կորոշեք, թե ինչով պետք է զբաղվեք առաջին հերթին: Ձեր կենսախնդությունն ու ոգևորությունը շրջապատի սրտով կլինի, շատերը ուրախ կլինեն օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Հավանական են ծանոթություններ, որոնք ոչ միայն գործնական հարաբերությունների, այլ նաև սիրային պատմության սկիզբ կարող են դնել:

Օրը հատկապես բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում: Այդ Այծեղջյուրները բաց չեն թողնի շահավետ գործարքներ կնքելու հնարավորությունը: Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին կարող եք նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Դա առաջին հերթին վերաբերում է նրանց, ովքեր ինքնուրույն են աշխատում: Մնացած Ջրհոսները պետք է ժամանակ ծախսեն գործընկերների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: Ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը: Կթվա, թե մարդիկ թերագնահատում են ձեզ, չեն նկատում ձեր ջանքերը:

Խուսափեք չպլանավորված գնումներից: Դրանք հազիվ թե հաջող լինեն: Գումարը խնայողաբար ծախսեք: Կասկածելի գործարքներ մի կնքեք: Դրանք կարող են կորուստների հանգեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Շրջապատին ձեր գաղափարներով հետաքրքրելու հնարավորություն կունենաք, համախոհներ կգտնեք, որոնց աջակցությունը շատ շուտով պետք կգա: Լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Ձեր հաջողությունները սպասվածից մեծ կլինեն: Հնարավոր են հաջող գործարքներ ու շահավետ գնումներ: Չեն բացառվում անսպասելի աղբյուրներից դրամական մուտքերը:

Այսօր ձեր տրամադրությունը կարող են փչացնել միայն փոքրիկ միջադեպերը, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բայց մտերիմները շուտով կօգնեն վերագտնել կենսուրախությունն ու լավատեսությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

 


 

 

 

 

 

Նյութի աղբյուրը`   astxagushak.net

Категория: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ | Просмотров: 336 | Добавил: arevinfo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
ПогодаЯндекс.Погода
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Архив записей

Copyright MyCorp © 2018
uCoz Яндекс.Метрика