Ի՞նչ բարձրությունից ընկնելը կարող է լուրջ վնասներ կամ մահ պատճառել։ Մի հարց, որի պատասխանը միանշանակ չէ․ մարդիկ կան, որ 15 սմ բարձրություն ունեցող աստիճանից ընկելն ու մահացել են, մինչդեռ պատմության ընթացքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ բարձրահարկ շենքերի անգամ 8-9-րդ հարկերից են ընկել, սակայն ողջ են մնացել։
Երբեմն հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ուղղակի ստիպված ես ցատկել պատուհանից․ օրինակ՝ ի՞նչ անել, եթե հրդեհ է և այլ ելք չունես՝ բացի դուրս ցատկելուց։ Հենց այդ պատճառով այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն հնարավորինս անվնաս վայրէջք կատարել գետնին։
Պատուհանից ցատկելու ընթացքում փորձեք բռնվել ցանկացած առարկայից՝ պատուհանագոգից, կախված պարանից․․․ Այդպես կդանդաղեցնեք ձեր ընկնելու արագություն
... Կարդալ շարունակությունը »
Ամեն մարդու կյանքում էլ լինում է շրջան, որը կարելի է սև գիծ համարել: Կան նաև շրջաններ, որոնք պայթում են լավ նորություններից ու ամենատարբեր հաջողություններից: Դրանք կապված են աստղերի հետ: Ահա աստղակերպի նշանների կյանքի կարևորագույն տարիները՝ ըստ աստղագետ Պավել Գլոբայի:
Խոյ
Այս նշանի մարդկանց կյանքում ավելի շատ են հաջող շրջանները: Կարևոր տարիներն են՝ 15, 19, 30, 35, 40, 45, 57, 60, 66 և 76: Պարտադիր չէ, որ այս տարիների բոլոր իրադարձությունները լավը լինեն, սակայն դրանք բոլորը ճակատագրական կլինեն: Հատկապես ուշադիր է պետք լինել 40-ից հետո ընկած շրջանին: Հենց այդ հատվածում են հնարավոր խոշոր փոփոխությունները: